Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am

Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am

Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ:  Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները, այնպես էլ ստացված գիտելիքների պահպանումը՝ շնորհիվ դրանում պարունակվող հեշտ յուրացվող ածխաջրերի, որոնք «վառելիք» են գորշ բջիջների համար, հայտնում է medobzor.net-ը:

 

Շնորհիվ ակտիվ ֆերմենտների՝ մեղրը հանում է նաև վտանգի զգացողությունը: Գիտնականներն անցկացրել են փորձը կրծողների վրա:

 

Երկրորդ տեղում հնդկացորենն է: Դրանում ամենամեծ քանակությամբ, թեթև յուրացվող երկաթ է պարունակվում: Այն անհրաժեշտ է գլխուղեղին՝ կենտրոնանալու համար: Այդ միկրոտարրով հարուստ են հասուն նուռը, կանաչ խնձորը, սև հացը:

 

Երրորդ տեղում պինդ պանիրներն են: Դրանցում կա շատ կալցիում ու տրիպտոֆանի ամինաթթուներ:

 

Չորրորդ տեղում ձուկն է և ծովամթերքը: Ձկան, հատկապես ճարպոտ տեսակներում կան բազմաթիվ չհագեցած ճարպաթթուներ՝ օմեգա-3: Դրանք «լուծում են» խոլեսթերինն ու անոթները պահում ակտիվ վիճակում: Ձկան մեջ կա նաև ֆոսֆոր, որը նույնպես կարևոր է հիշողության համար:

 

Հինգերորդ տեղում կոճապղպեղն է. այն պարունակում է կապսաիցին, որը խթանում է գլխուղեղի արյան շրջանառությունն անգամ ամենամանր անոթներում ու հանում է սպազմը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. head-gears.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ